Բաժիններ՝

Ինչո՞ւ են Ձկներն ամենաբարդ մարդիկ…

Ձկների որոշ թուլություններ կայանում են նրանում, որ նրանք կարող են չափազանց վստահող լինել, գերադասում են խուսափել իրականությունից ու կարող են չափազանց էմոցիոնալ լինել: Ձկները երազողներ են: Նրան օգտագործում են իրենց երևակայությունը, որպեսզի խուսափեն իրականությունից, երբ այն նրանց դուր չի գալիս: Քանի որ Ձկները կենդանակերպի վերջին նշանն են, նախորդ 11 նշանները նրանց անուղղակիորեն տալիս են իրենց զանազան անձնային որակները:

Դա բացատրում է Ձկների ի ծնե անվճռականությունը ու նրանց չընդհատվող ներքին պայքարը: Աստղացույցի այս նշանի տակ ծնված մարդիկ կարող են շատ բարդ լինել ուրիշների համար, նրանց պարզապես դժվար է հասկանալ: Եվ ահա թե որոնք են դրա պատճառները`

Նրանք էմպատներ են…

Ձկների ինտուիտիվ ու ստեղծագործական ներուժը նրանց նվիրել է էմպատիայի նկատմամբ ուժեղ ունակություն, որը բոլորի համար կարող է լինել երկսայրի սուր: Նրանք հեշտորեն կարող են ուրիշների զգացմունքները շփոթել իրենց զգացմունքների հետ, որը հարուցում է հսկայական զգայական ծանրաբեռնվածություն:

Կարդացեք նաև

Նրանք շատ անկախ են…

Ձկները կենդանակերպի ամենաանկախ նշաններից են: Նրանք ամեն ինչ անում են, ինչն իրենց ուժերի ներածի շրջանակներում է, և աշխատում են հույս չդնել ուրիշների վրա: Այդ հպարտությունը նրանց ստիպում է շատ թանկ գին վճարել: Չէ՞ որ նրանք պարզապես հրաժարվում են օգնություն խնդրելուց: Եթե դուք աստղացուցով Ձուկ եք, ուշադիր հետևեք ձեր ռեսուրսներին ու ունակություններին:

Ձկները շարունակ նոր տպավորություններ են փնտրում…

Բնականաբար, նրանք արկածախնդիրներ են: Ձկները միշտ նոր փորձ կամ մարդկանց են փնտրում: Այս տենդենցն անընդհատ առաջ է շարժվում, ու կարող է Ձկներին թուլ չտալ ձևավորել ամուր կապեր շրջապատողների հետ ու շարունակ նոր ծանոթներ փնտրել:

Նրանք երազողներ են…

Ձկները շատ խելացի են, հետաքրքիր ու ունեն ստաղծագործ միտք: Դա Ձկներին խնդիրներին ու իրավիճակներին անսովոր տեսանկյունից նայելու հնարավորություն է տալիս:

Նրանք ինտրավերտներ են…

Ձկներն իրենց էության 2 կողմերի կրողներն են` արկածախնդիր էքստրավերտ ու հանգիստ ինտրավերտ: Եվ 2 կողմերն էլ շարունակ կոնֆլիկտի մեջ են միմյանց հետ: Նրանց համար դժվար է լինել մարդկանց կողքին, որոնց իրենք չեն ճանաչում, այդ պատճառով էլ նրանք կարող են թվալ ոչ անկեղծ կամ մեկուսացված:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս