Բաժիններ՝

Շախմատի Հայաստանի ակումբային առաջնության հաղթողը կստանա 600.000 դրամ

Շախմատի Հայաստանի ակումբային առաջնության թիմերը և ժամանակացույցը հայտնի է:

Առաջնությանը կմասնակցեն 5 թիմեր` «Չեսսիֆայ», «Գրոսմայստերական դպրոց», «Հենրիկ Գասպարյանի անվ. շախմատի և շաշկու ՕՄՊՄԴ», «Երևան» և «Քանաքեռ-Զեյթունի շախմատի դպրոց»:

Մրցաշարի արդյունքներով 1-3-րդ տեղերը գրաված թիմերն իրավունք են ստանում ներկայացնելու Հայաստանը Եվրոպայի ակումբային առաջնությունում: Մրցաշարի արդյունքներով 1-4-րդ տեղերը գրաված թիմերն իրավունք են ստանում մասնակցելու Հայաստանի ակումբային հաջորդ առաջնության եզրափակիչ փուլին:

Ակումբային առաջնության առաջին հորիզոնական զբաղեցրած թիմը կստանա 600.000 դրամ, երկրորդը` 400,000, իսկ եռյակի վերջին տեղը գրաված թիմը` 200,000 դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս