Ուկրաինայում միջազգային հետախուզության մեջ գտնվող Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել
Ուկրաինայում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի, ով 2017 թվականից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Տղամարդը մեղադրվում է Ադրբեջանի տարածքում խոշոր չափի խարդախություններ իրականացնելու մեջ:
Ուկրաինայում պատրաստվում են հանցագործին արտահանձնել Ադրբեջանին, որտեղ նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում: