Բաժիններ՝

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողների ճաշացանկում փոփոխություններ են կատարվել

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում զինծառայողների կլիմայավարժման եւ շրջակա միջավայրի բարձր ջերմաստիճաններին ադապտացիոն միջոցառումների շրջանակներում փոփոխություններ են մտցվել զինվորական ճաշարանների ճաշացանկում:

Նոր ճաշացանկում, զորամիավորման հրամանատարության եւ զինվորական բժիշկների ցուցումով, ավելացվել են թարմ մրգեր, բանջարեղեն ու կանաչեղեն:

Սնվելու «շվեդական սեղան» համակարգերով սարքավորված զինվորական ճաշարաններում զինծառայողներին առաջարկվում են զանազան ճաշատեսակներ, որոնց ավելացված են երշիկեղեն, պելմենի, վարենիկի, լցոնված պղպեղ եւ այլն: Նաեւ ավելացված Է պանրի, կաթի ու կաթնաշոռի չափաքանակը: Հանգստյան ու տոնական օրերին հիմնական ճաշացանկին ավելացված են «քաղցր սեղաններ», ներառյալ խտացրած կաթ, բնական հյութեր, հրուշակեղեն ու խմորեղեն:

Զինծառայողների ախորժակը լավացնելու համար «Կամխուդ», «Ալագյազ» եւ «Փամբակ» բարձրլեռնային զորափորձարաններում, որտեղ ծովի մակարդակից բարձրությունը կազմում Է ավելի քան 2 հազար մետր, սննդակարգում ներառված են հավելյալ համեմունքներ ու կանաչեղեն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս