Բաժիններ՝

«Եթե կա շուկա, որտեղ վաճառում են փորձ, «Ռեալին» պետք է այնտեղ վաճառել». Կլոպ

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասին՝ նշելով «Ռեալի» առավելությունների մասին:

«Չեմ ուզում խաղալ այդ խաղը: «Ռեալն» ավելի փորձառու է, քան մենք, դա փաստ է: Եթե կա շուկա, որտեղ վաճառում են փորձ, «Ռեալին» պետք է այնտեղ վաճառել: Այդպես նրանք կդառնան ավելի հարուստ: Փորձը շատ կարևոր է մեր կյանքում, բայց միայն դա չէ, որ կարևոր է: Փորձառությունը հավասարվում է ցանկության, արագության, ջանքերի հետ: Սա այն է, ինչի համար ես սիրում եմ ֆուտբոլը»,- նշել է Կոլպը The Independent-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լլիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 26-ին Կիևում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս