Բաժիններ՝

Հրաձգության հավաքականի մարզիչը գոհ է երիտասարդների գրանցած արդյունքներից

Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը գոհ է երիտասարդների առաջնության արդյունքներից:

«Երիտասարդների այս առաջնության արդյունքները բավարար են: Եթե առաջ դժգոհ էի վազող թիրախ և ատրճանակ ձևերից, ապա հիմա գոհ եմ: Մեզ հաջողվեց մեկ մրցման ընթացքում 4 սպորտի վարպետի նորմա լրացնել, ինչը առավել, քան բավարար եմ համարում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Նիկողոսյանը:

Ավարտվեց Հայաստանի հրաձգության երիտասարդական առաջնությունը: Օդամղիչ հրացան 10 մետր տղաներ 60 կրակոց վարժությունում լավագույն արդյունք գրանցեց Հայկ Բաբայանը: Աղջիկների պայքարում առաջին տեղը գրավեց Ալլա Պողոսյանը: Բենիկ Խլղաթյանը և Նարե Գաբրիելյանն անգերազանցելի էին օդամղիչ ատրճանակ 10 մետր վարժությունում: Վազող թիրախ, վազող թիրախ խառը վազք վարժություններում ոսկե մեդալներ նվաճեցին Գոհար Վարդանյանը և Հովհաննես Մարգարյանը: ՀՀ երիտասարդների առաջնության լավագույն մարզիկ ճանաչվեց Հովհաննես Մարգարյանը, ով արժանացավ նաև դրամական պարգևի, որը նրան հանձնեց ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031