ՀՀԿ-ում որոշել են այս անգամ «բլիժնի բոյի» մեջ չմտնել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այսօր կբեմի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի «հարթակում»։ ՀՀԿ-ում որոշել են այս անգամ «բլիժնի բոյի» մեջ չմտնել․ «Հիմա մենք ինչ հարց տանք, իրենք էլ դնեն՝ բազմապատկման աղյուսակն արտասանեն, մեկ է՝ հանրությունը հիանալու է դրանով, մեզ էլ մեղադրելու են «ռեւանշիզմի» մեջ, չնայած հարցեր շատ կան՝ սկսած տնտեսականից, վերջացրած նրանով, որ ժամանակին թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Արարատ Միրզոյանը հարց էին բարձրացնում, որ առաջին փոխվարչապետի ամրագրում չկա Սահմանադրությունում, եւ Կարեն Կարապետյանի նշանակումը հակասահմանադրական է, իսկ հիմա Արարատ Միրզոյանը մեծ սիրով զբաղեցրել է այդ «հակասահմանադրական» պաշտոնն ու ձայն չի հանում այդ մասին։ Մենք իրենց հանգիստ կթողնենք, թող աշխատեն»»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: