Բաժիններ՝

Պարագվայն իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել ԱՄՆ-ից և Գվատեմալայից հետո

Պարագվայը երրորդ երկիրն է դարձել, որն Իսրայելում իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել, չնայած քաղաքի չկարգավորված կարգավիճակին: Լատինամերիկյան պետությունը հետեւել է ԱՄՆ-ի եւ Գվատեմալայի օրինակին, որոնք իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները բացել էին անցած շաբաթ:

Բացման արարողությանը մասնակցել են Պարագվայի նախագահ Օրասիո Կորտեսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն:

Դեսպանությունը, որն ավելի վաղ գտնվում էր Թել Ավիվի մերձակա Գերցլիի-Պիտուախ քաղաքում, տեղավորվել է Երուսաղեմի «Մալխա» տեխնոպարկում՝ գվատեմալացիների հարեւանությամբ:

Մնացած երկրներն իրենց դեսպանություններն առայժմ Թել Ավիվում եւ դրա արվարձաններում են պահում Երուսաղեմի կարգավիճակի կարգավորված չլինելու պատճառով, որի արեւելյան շրջաններին եւ պատմական կենտրոնին հավակնում են պաղեստինցիները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:a

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս