«ԱԱԾ-ն չի կարող իր վրա վերցնել հակակոռուպցիոն ունիվերսալ մարմնի գործառույթները». Վարուժան Հոկտանյան

«Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ նոր ղեկավարին ներկայացնելիս այսպիսի մի նախադեսություն ասաց. «Այսօր մենք, ըստ էության, ՀՀ-ում չունենք կոռուպցիայի դեմ պայքարի ունիվերսալ մարմին, կարծում եմ՝ այդ գործառույթը պետք է իրականացնի ԱԱԾ-ն», սա արդեն բացարձակ սխալ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

Վ. Հոկտանյանի կարծիքով՝ ունիվերսալ մարմինն այն չէ, ինչի գործառույթները կարող է անել ԱԱԾ-ն.

«Գոյություն ունի տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն: Նա ունի բավականին լավ ուսումնասիրություն աշխարհում տարբեր հակակոռուպցիոն մոդելների վերաբերյալ, և ունիվերսալ մոդելն այն մոդելն է, որը հենց Սինգապուրում, Հոնկոնգում է գործում:

Այդ մոդելը ենթադրում է հակակոռուպցիոն քաղաքականության երեք բաղադրիչների առկայություն, որն ԱԱԾ-ն չի կարող իր վրա վերցնել, երկրորդ՝ չի կարող դա անել, որովհետև նա այլ գործառույթներ էլ ունի: Այդ ունիվերսալ մարմինը պետք է զբաղվի միայն հակակոռուպցիոն գործունեությամբ և ընդգրկի այդ երեք բաղադրիչները՝ իրավունքի գերակայության հաստատում, կանխարգելիչը և կրթական, լուսավորչական գործունեությունը, որն ԱԱԾ-ն հաստատ չի անելու՝ բացի իրավապահ գործառույթից»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս