Բաժիններ՝

Սիրիայի հարցով բանակցություններին կողմերը հաստատել են իրենց մասնակցությունը

Սիրիայի հարցի կարգավորման գործում բոլոր կողմերը հաստատել են իրենց մասնակցությունը սպասվող բանակցություններին, որոնք կայանալու են Աստանայում մայիսի 14-15-ին: Այդ մասին տեղեկացնում է Ղազախստանի ԱԳՆ-ն:

Բանակցությունների արդեն 9-րդ ռաունդում, որը տեղի կունենա Ղազախստանի մայրաքաղաքում, մասնակցելու են երաշխավոր-երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի պատվիրակները, ինչպես նաև Սիրիայի կառավարությունը և սիրիական զինված ընդդիմությունը: Դիտորդի կարգավիճակում են ՄԱԿ-ի պատվիրակությունը, Հորդանանի ներկայացուցիչները:

Ռուսական պատվիրակությունը գլխավորելու է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը, Թուրքիայի պատվիրակությունը՝ արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալ Սեդատ Օնալը, Իրանի պատվիրակությունը՝ Իրան արտաքին գործերի նախարարի գլխավոր օգնական Հոսեյն Ջաբերի Անսարին: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս