Որ պորտֆելները կտրվեն ԲՀԿ-ին. վերջնական պայմանավորվածություն է առկա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով, այսօր հանդիպում է տեղի ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ: «Հանդիպումն այնքան էլ բազմամարդ չի եղել, մասնավորապես, մեր տեղեկություններով, ԲՀԿ քաղաքական թեւի ներկայացուցիչները ներկա չեն եղել:
Չնայած համաժողովրդական շարժմանը միանալու եւ Փաշինյանին սատարելու հենց առաջին օրվանից ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը բազմիցս հայտարարել է, թե իրենք դա անում են առանց նախապայմանների, սակայն հստակ է, որ ԲՀԿ-ն իրականում մեծ հավակնություններ ունի: Խոսքը 4-6 նախարարական պորտֆելի, փոխվարչապետի պաշտոնի, ինչպես նաեւ մարզպետների եւ թաղապետերի մասին է:
Թերթի տեղեկություններով` հանդիպումից հետո հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռեւս միայն 4 նախարարական պորտֆելի մասին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: