Բաժիններ՝

«Յուվենթուսը» 4-րդ անգամ անընդմեջ նվաճեց Իտալիայի գավաթը

Եզրափակչում թուրինյան ակումբը «Ստադիո Օլիմպիկո» մարզադաշտում 4:0 հաշվով ջախջախեց «Միլանին»:

Առաջին խաղակեսում «Յուվենթուսն» ավելի շատ էր տիրում գնդակին. 55 տոկոս՝ «ռոսոներների» 45 տոկոսի դիմաց:

Երկրորդ խաղակեսում թուրինցիներն ավելացրին ճնշումը և 8 րոպեում դարձան 3 գոլի հեղինակ: 56-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մեհդի Բենատիան, 5 րոպե անց գոլ խփեց Դուգլաս Կոստան, իսկ 64-րդ րոպեին Բենատիան դուբլ ձևակերպեց: Խաղի 76-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Նիկոլա Կալինիչը:

«Յուվենթուսը» 4:0 հաշվով ջախջախեց «Միլանին» և ռեկորդային 4-րդ անգամ անընդմեջ նվաճեց Իտալիայի գավաթը: Հաջորդ խաղերը թիմերը կանցկացնեն մայիսի 13-ին Սերիա Ա-ում: «Միլանը» կխաղա «Ատալանտայի» դեմ, «Յուվենթուսը» կհանդիպի «Ռոմային»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս