Նիկոլ Փաշինյանը նշանակում է կատարել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդուարդ Աղաջանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար:

«Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասը՝

Էդուարդ Աղաջանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար»,- ասված է որոշման մեջ:

Էդուարդ Աղաջանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:

Ծնվել է 1988թ. oգոստոսի 29-ին Երևանում։ 2005 թ. ավարտել է «Կուպալյան» մասնավոր վարժարանը։

2012 թ. ստացել է բակալավրի կոչում՝ Մոնակոյի միջազգային համալսարանի բիզնես ադմինիստրացիայի ֆակուլտետ։

2016թ. ստացել է մագիստրոսի կոչում՝ Մոնակոյի միջազգային համալսարանի ֆինանսական ակտիվների կառավարման ֆակուլտետ։

2014 -2017թթ. զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ՝ հանրային սննդի կազմակերպման ոլորտում։

Տեսանյութեր

Լրահոս