Սելինա Դողանը շնորհավորել է հայ ժողովրդին

Թուրքիայի ազգային մեծ ժողովի (մեջլիս) հայ պատգամավոր Սելինա Դողանը շնորհավորական խոսք է հղել ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելու կապակցությամբ:

Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր տիկին Դողանը «Twitter»-ում կատարել է հետևյալ գրառումը.

«Հայաստանում տեղի ունեցող զարգացումները մտնելու են ժողովրդավարության համաշխարհային պատմության մեջ։ Ոչ մի ուժ չի կարող կանգնել ժողովրդի դեմոկրատական պահանջների առջև։ Շնորհավորում եմ այդ պահանջներն առաջնորդողներին։ Շնորհավոր ժողովրդի հաղթանակը։ Կեցցե Հայաստանը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Դողանն արձագանքել էր Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031