Բրազիլիայի Գերագույն դատարանն ուժի մեջ թողեց Լուլա դա Սիլվայի ձերբակալման վճիռը. Globo
Բրազիլիայի Ֆեդերալ գերագույն դատարանը (ՖԳԴ) ուժի մեջ է թողել երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի ձերբակալման վճիռը: Մայիսի 9-ին այս մասին հայտել է Globo հեռուստաալիքը:
Դատարանը մերժել է պետության նախկին ղեկավարի գանգատարկումներից մեկը: Լուլա դա Սիլվայի փաստաբանները պնդում էին, որ կոռուպցիայի գործով պատիժ կրելու համար նրան կալանքի տակ վերցնելու վճիռն ընդունել են հապճեպ՝ խախտելով անհրաժեշտ իրավաբանական ընթացակարգերը:
Լուլա դա Սիլվան դարձել է Բրազիլիայի առաջին նախկին նախագահը, որին բանտարկել են կոռուպցիայի հետ կապված քրեական դատավարության արդյունքներով: Բացի դրանից, պետության նախկին ղեկավարը որպես մեղադրյալ մասնակից է եւս վեց դատական պրոցեսների: Լուլա դա Սիլվան ինքն իր մեղքը չի ընդունում, իսկ բոլոր քրեական գործերը համարում է քաղաքական հետապնդման արդյունք, որը կազմակերպել են պահպանողական ուժերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: