Հավայիի նահանգապետը Փունայի շրջանը տարերային աղետի գոտի է հայտարարել հրաբխի ժայթքման պատճառով
ԱՄՆ-ի Հավայիի նահանգի նահանգապետ Դեւիդ Իգեն Փունայի շրջանը տարերային աղետի գոտի է հայտարարել Հավայի կղզու արեւելյան մասում Կիլաուեա հրաբխի ժայթքման հետեւանքների պատճառով եւ օգնություն է խնդրել:
Մայիսի 9-ին այս մասին հայտնել է այդ նահանգի Արտակարգ իրավիճակների գործակալությունը: Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանել է նահանգապետը, ֆեդերալ կառավարության օգնությունը «կարող է հարկավար լինել բնակիչներին ուղղաթիռներով տարահանելու համար, որոնք Հավայիում չեն բավականացնում»: Մամուլի ասուլիսը հեռարձակվել է նահանգապետի Facebook-ում:
ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը նախազգուշացրել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում կարող է տեղի ունենալ Կիլաուեայի հերթական ժայթքումը: Մայիսի 9-ին արձանագրվել է մոխրի հուժկու արտանետում հրաբխաերախից: Ընդամենն իրենց տները լքել են շուրջ 2 հազար բնակիչներ: Լավայի հոսքերը տարածաշրջանում արդեն քանդել են ավելի քան 35 տուն եւ կառույց: Առկա տվյալներով, տարերային աղետի հետեւանքով զոհեր չկան: Կիլաուեա հրաբխի ժայթքումը տեղի է ունեցել մայիսի 3-ին եւ ուղեկցվել 6,9 մագնիտուդով երկրաշարժով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: