Քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ անվանական արժեքով թղթադրամներ պատրաստելու փաստի առթիվ. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ ՀՀ անվանական արժեքով թղթադրամներ պատրաստելու փաստի առթիվ Ալբերտ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել:
«Նա 2017թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, իրացնելու նպատակով իր ծանոթ Դավիթ Քեշիշյանի օժանդակությամբ գունավոր պատճենահանող սարքի և այլ նյութերի միջոցով պատրաստել է ՀՀ անվանական արժեքով թղթադրամներ, փորձել իրացնել, սակայն իրավապահները բացահայտել են:
Ալբերտ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված խարդախության, կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, փաստաթղթեր, դրոշմներ կեղծելու հատկանիշներով և վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Դավիթ Քեշիշյանին մեղադրանք են առաջադրել կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու համար, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից ստորագրությամբ չբացակայելու մասին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: