ՆԱՏՕ-ն ակնկալում է Հայաստանի շարունակել հետ ամուր գործընկերությունը

ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:

Ապատուրայի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Սահմանադրության համաձայն Հայաստանի նոր վարչապետ ընտրվելու կապակցությամբ: ՆԱՏՕ-ն ակնկալում է շարունակել Հայաստանի հետ ամուր գործընկերությունը, այդ թվում՝ քաղաքական երկխոսությունն ու գործնական համագործակցությունը»:

Տեսանյութեր

Լրահոս