ՀՀԿ-ն առաջարկում է փոփոխություն կատարել ԱԺ կանոնակարգում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Վահրամ Բաղդասարյանը և Անդրանիկ Հովհաննիսյանը առաջարկում են փոփոխություն կատարել ԱԺ կանոնակարգում, ըստ որի՝ պատգամավորների կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ժամանակ պետք է լինի նաև կառավարության ներկայացուցիչ, ով հանդես գալով որպես հարակից զեկուցող, կներկայացնի կառավարության դիրքորոշումը քննարկվող նախագծի վերաբերյալ:
Գործող օրենքում կառավարության ներկայացուցչի ներկայությունը հայեցողական է՝ կարող է լինել, կարող է և չլինել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: