Գլխավոր դատախազը հրաժեշտի ցերեկույթ է կազմակերպել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` մոտ 10 օր առաջ, մինչ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը իր մոտ է հավաքել ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցներին, խոսել կատարած եւ չկատարած աշխատանքների մասին, շնորհակալություն հայտնել շուրջ 1,5 տարվա համագործակցության համար:
Ըստ էության այս քայլով Արթուր Դավթյանը հրաժեշտ է տվել իր աշխատակիցներին՝ հասկացնելով, որ ինքը որոշ ժամանակ անց վայր է դնելու լիազորությունները:
Թերթը փորձեց տեղեկությունը պարզել ՀՀ գլխավոր դատախազությունից, սակայն ի պատասխան մեր տեղեկության` ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը հայտնեց, որ ապատեղեկատվություն է: Հիշեցնենք, որ Դավթյանն ԱԺ որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազ է նշանակվել 2016թ. սեպտեմբերին՝ 6 տարի ժամկետով:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: