Բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները 28%-ով պակասել են

2018թ. ապրիլին ՊԵԿ-ը 28%-ով նվազեցրել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների քանակը` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած:

Ընդ որում, մեկ ստուգման ակտին բաժին ընկնող գումարը նվազել է 53%-ով: Եթե հաշվի առնենք ԲՍ ստուգումներով պակասեցումները և բողոքարկված ակտերով արձանագրված գումարների նվազեցումները, ինչպես նաև հանենք 100 մլն դրամից ավելի գումար արձանագրված և խախտումներ չարձանագրված ստուգման ակտերը, ապա արդյունքում ստացվում է, որ նախորդ տարվա ապրիլի համեմատությամբ ԲՍ ստուգումների քանակը նվազել է 31%-ով, փոխարենը մեկ ստուգման ակտին բաժին ընկնող գումարն աճել է 103%-ով:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031