Արարատ Միրզոյանը՝ Արցախում ունեցած հանդիպումների մասին

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը մանրամասներ է փոխանցում Հայաստանի խորհրդարանի պատգամավորական պատվիրակության` Արցախում ունեցած հանդիպումների մասին: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հանդիպել և անկեղծ ու կարևոր քննարկում են ունեցել Արցախի Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի, ԱԽ քարտուղարի և այլ պաշտոնատար անձանց հետ:

«Տեղեկացանք սահմանին տիրող օպերատիվ իրավիճակին։ Հավաստիացանք, որ Արցախի ՊԲ֊-ն և ՀՀ ԶՈՒ-ն փայլուն կատարում են մեր սահմանների պաշտպանության իրենց առաքելությունը: Քննարկման բոլոր մասնակիցները համաձայնություն հայտնեցին, որ պետք է միասնական ջանքերով լավագույն հնարավորը քաղել համաժողովրդական շարժման հաղթանակի ընձեռած նոր հնարավորություններից և զգոն լինել հնարավոր մարտահրավերների նկատմամբ»,- գրել է Միրզոյանը:

Տեսանյութեր

Լրահոս