Սելին Դիոնը թողարկել է «Դեդփուլ 2» մարտաֆիլմի համար ձայնագրված Ashes երգի հոլովակը
Կանադացի երգչուհի Սելին Դիոնը թողարկել է «Դեդփուլ 2» մարտաֆիլմի համար ձայնագրված Ashes երգի հոլովակը: Տեսահոլովակը հրապարակված է երգչուհու YouTube-ալիքում:
Երաժշտական տեսանյութում Դեդփուլը (դիլոգիայում նրան մարմնավորում է Ռայան Ռեյնոլդսը) հայտնվում է բարձրակրունկներով ու պարում Դիոնի շուրջը: Հոլովակի ավարտին նա երգչուհուց պահանջում է կոմպոզիցիան կատարել ավելի վատ. «Սա «Դեդփուլ 2»-ն է, այլ ոչ թե «Տիտանիկ»-ը: Ի պատասխան Դիոնը գործող անձին անվանում է Սարդ-մարդ եւ հրաժարվում վերանկարահանել հոլովակը:
50-ամյա Սելին Դիոնն առավել հայտնի է My Heart Will Go On երգով, որը դարձել է «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքը: Մարտ ամսին երգչուհին չեղարկել է իր բոլոր համերգները լսողության հետ առաջացած խնդիրների պատճառով: Ռեժիսոր Դեւիդ Լիթչի «Դեդփուլ 2»-ը 2016 թվականի կինոնկարի սիքվելն է եւ «Իքս մարդիկ» կինոշարքի 12-րդ ֆիլմը: Սպասվում է, որ ժապավենը ռուսական վարձույթ դուրս կգա մայիսի 17-ին: