ԿԺԴՀ-ն սկսել է հանել մալուխները Փունգերիի զինափորձարանի թունելներից. KBS
ԿԺԴՀ-ի զինվորականներն սկսել են հանել մալուխները Համգյոն Փութքոյի նահանգի Փունգերիի միջուկային զինափորձարանի թունելներից, ինչը դրա փակմանը նախապատրաստվելու առաջին քայլն է: Մայիսի 3-ին այս մասին հայտնել է KBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով հետախուզության տվյալներ:
Ապրիլի 29-ին Հարավային Կորեայի նախագահի մամուլի քարտուղար Յուն Յոն Չանը հայտարարել էր, որ ԿԺԴՀ-ի իշխանությունները Փունգերիի միջուկային զինափորձարանը կփակեն մայիսին, իսկ դրա ապամոնտաժման գործընթացը կլինի հրապարակային:
Նրա խոսքով՝ այս համաձայնությունը երկու երկրների ղեկավարների կողմից ձեռք է բերվել ապրիլի 27-ին կայացած գագաթնաժողովի ընթացքում: Կիմ Չեն Ընը խոստացել է հրավիրել լրագրողների եւ անվտանգության բնագավառի փորձագետների, որոնք կհետեւեն այդ գործընթացին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: