«Հիմա Չեմպիոնների լիգան «Ռեալի» ընկերուհին է». Ունայի Էմերի
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին Չեմպիոնների լիգայում հաղթանակի ճանապարհը համեմատել է կնոջը սիրահետելու հետ:
«Չեմպիոնների լիգային պետք է գրավել քայլ առ քայլ: Համբերատարություն և հետևողականություն. ահա բանալին: Ամեն ինչ կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ դուք ամենաքիչն եք դրան սպասում:
Չեմպիոնների լիգային, ինչպես և կանանց, պետք է սիրահետել աստիճանաբար: Հիմա նա «Ռեալի» ընկերուհին է. նա հաղթել է վերջին չորս խաղարկություններից երեքում: Այդպիսին է իրականությունը: Հնարավոր է՝ մադրիդցիները հաղթեն ևս մեկ անգամ»,- Էմերիի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը