Բաժիններ՝

Նոր «Վրիժառուները» դրամամուտքերի ռեկորդ են սահմանել առաջին հանգստյան օրերին

Marvel-ի եւ Disney-ի նոր կինոնկարը՝ «Վրիժառուներ. անսահմանության պատերազմները», առաջին ուիք-էնդի ընթացքում հավաքել է 630 մլն դոլար՝ բացարձակ ռեկորդ սահմանելով ամերիկյան եւ համաշխարհային վարձույթում:

Այդ մասին գրել է The Hollywood Reporter-ը: ԱՄՆ-ում դրամամուտքերը կազմել են 250 մլն դոլար, արտասահմանում ժապավենը վաստակել է 380 մլն դոլար: Նշվում է, որ «Վրիժառուները» այս ցուցանիշին են հասել դեռ մինչեւ Չինաստանում վարձույթ մտնելը, որը նշանակված էմայիսի 11-ին:

Ամերիկյան վարձույթում նախորդ ռեկորդակիրը եղել է «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» կինոնկարը, որը հավաքել է 248 մլն դոլար, իսկ համաշխարհային վարձույթում՝ «Ֆորսաժ 8»-ը՝ 542 մլն դոլար՝ առաջին ուիք-էնդի ընթացքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս