Սպիտակ տան այգուց անհետացել է Մակրոնի ու Թրամփի տնկած կաղնին
ԱՄՆ Սպիտակ տան այգուց անհետացել է Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Էմանուել Մակրոնի կողմից տնկված կաղնու տնկին: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը:
Մակրոնը կնոջ հետ ապրիլի 24-ին այցելել էր ԱՄՆ երկու երկրի միջև հարաբերությունների 250-ամյակի կապակցությամբ: Որպես նվեր՝ Ֆրանսիայի նախագահն իր հետ բերել էր կաղնու տնկի հայտնի Բելլո անտառից, որտեղ 1918 թվականին տեղի էր ունեցել Առաջին աշխարհամարտում ամերիկացի զինվորների մասնակցությամբ առաջին խոշոր կռիվը:
Այն վայրում, որտեղ օրեր առաջ նոր տնկված կաղնին էր, ներկայում դեղնավուն խոտ է, որն ակնհայտորեն տարբերվում է մյուս հատվածից:
Սպիտակ տնից դեռևս չեն մեկնաբանել կաղնու տնկիի անհետացման փաստը: