Արքայազն Ուիլյամը և Քեմբրիջի դքսուհին իրենց կրտսեր որդուն Լուի են անվանել
Հայտնի է դարձել արքայազն Ուիլյամի եւ նրա տիկնոջ՝ Քեմբրիջի դքսուհի Քեթրինի երրորդ երեխայի անունը: Տղային անվանել են Լուի Արթուր Չառլզ: Այդ մասին հայտնել է Քենսինգթոնյան պալատը:
Նրա ամբողջական տիտղոսն է՝ Նորին թագավորական մեծություն արքայազն Լուի Քեմբրիջցի: Տղան ծնվել է ապրիլի 23-ին: Սա զույգի երրորդ երեխան է. 2013 թվականի հուլիսին ծնվել է զույգի առաջնեկը՝ Ջորջը, իսկ երկու տարի անց՝ 2015 թվականի մայիսին՝ նրա քույրը՝ Շառլոտան:
Երեխան հինգերորդ տեղը կզբաղեցնի գահաժառանգման հերթում՝ Պապի՝ Ուելսի արքայազն Չառլզից, հորից եւ եղբորից ու քրոջից հետո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: