![](/banners/BeFunky-design.jpg)
Երևանի դատարանից կանայք պայքարում են Վերաքննիչ դատարանի ազատ աթոռի համար. «Հրապարակ»
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/What-is-a-Court-Issued-Order-Article-61.jpg)
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերաքննիչ քաղաքացիական դատարանից ապրիլին վճռաբեկ տեղափոխված Ստեփան Միքայելյանի պաշտոնի համար պայքարում է մի քանի կին դատավոր` Երևանի դատարանից: Մեկն Անի Մխիթարյանն է՝ Կոմկուսի Արարատի շրջկոմի նախկին քարտուղար Ռաֆիկ Մխիթարյանի դուստրը, ով ընտրվել է նաեւ ԲԴԽ անդամ։ Նրան դժվար թե երկրորդ առաջխաղացումը պարգեւեն: Երկրորդը Նաիրա Մարգարյանն է, ով 1999-ից դատավոր է:
Մյուսը 34-ամյա Նորա Կարապետյանն է՝ Մալաթիայի դատարանից: Իսկ Անատոլի Մաթևոսյանի թոշակի գնալուց հետո թափուր է նաև վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնը, որի համար պայքարում են նույն դատարանի դատավորներ Գագիկ Խանդանյանն ու Արսեն Մկրտչյանը։ Ավելի հավանական է Մկրտչյանի նշանակումը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: