Բաժիններ՝

Չինաստանում ինքնաթիռներ չեն թողնի «վստահությունը կորցրած անձանց»

Չինաստանի իշխանությունները մայիսի 1-ից սահմանում են ավիաչվերթներում անվտանգության ապահովման նոր կանոններ, որոնց համաձայն ինքնաթիռներ չեն թողնի այն անձանց, ովքեր կորցրել են հասարակայնության վստահությունը: Ապրիլի 19-ին այս մասին հայտնել է ՉԺՀ-ի Քաղաքացիական ավիացիայի գխավոր վարչությունը:

Ինչպես նշված է գերատեսչության պաշտոնական կայքում, այդ կատեգորիային կդասվեն նրանք, ովքեր նախկինում թռիչքների ընթացքում իրենց գործողություններով վտանգավոր իրավիճակներ են ստեղծել ավիահանրանավերում:

Ընդամենը վարչությունը ներկայացրել է մարդուն վարկաբեկող ինը տեսակի պահվածքներ, դրանց թվում են՝ սուտ հաղորդումները պատրաստվող ահաբեկչական գործողությունների մասին, չվերթի գրանցումը կեղծ փաստաթղթերով, անձնական իրերի տեղավորումը ինքնաթիռի անցամասում եւ արտակարգ ելքերի մոտ, արգելված իրերի փոխադրումը, օդաչուների խցիկ մտելու փորձերը, սպառնալիքները օդանավակայանների աշխատողների եւ ինքնաթիռի անձնակազմի անդամների հասցեին, ծեծկռտուքներն ու գողությունը, ծխելը եւ ուղեկցորդների ցուցումներին հետեւելուց հրաժարվելը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս