Բաժիններ՝

Թրամփն անշահավետ է համարել վերադարձն Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերություն

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անշահավետ է համարում Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերություն (ԱԽԳ) երկրի վերադառնալու գաղափարը եւ հանդես է գալիս երկկողմ համաձայնագրերի կնքման օգտին: Համապատասխան հաղորդագրությունն ապրիլի 17-ին նա հրապարակել է Twitter-ի իր էջում։

«Մինչ Ճապոնիան եւ Հարավային Կորեան ցանկանում են մեր վերադարձն Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերություն, ես գործարք չեմ ցանկանում ԱՄՆ-ի համար: Չափազանց շատ են չնախատեսված ծախսերը, եւ բացակայում է (գործարքից) դուրս գալու հնարավորությունը, եթե դրանից ոչինչ չստացվի»,- գրել է քաղաքական գործիչը:

Նա նշել է, որ երկկողմ համաձայնագրերը «շատ ավելի արդյունավետ են, ավելի շահավետ եւ ավելի լավ ամերիկացի աշխատավորների համար»: «Տեսեք, թե որքան վատ է ԱՄՆ-ի համար մասնակցությունն Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը»,- ամփոփել է Միացյալ Նահանգների ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս