
ՖԻՖԱ-ն Ռամոսի վերաբերյալ որոշում է կայացրել

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը չմասնակցեց Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի պատասխան հանդիպմանը, որը չափազանց դրամատիկ ստացվեց:
Խաղի վերջին րոպեներին, երբ թուրինյան ակումբը հաղթում էր մադրիդցիներին 3:0 հաշվով, Ռամոսը, ով որակազրկված էր, հայտնվել էր իր թիմի պահեստայինների նստարանին: Ըստ ՖԻՖԱ-ի օրենքների՝ որակազրկված ֆուտբոլիստն իրավունք չունի գտնվել այդ տարածքում: 4-րդ մրցավարն արձանագրել էր դրվագը:
Նշվում էր, որ Ռամոսն այս արարքի համար կորակազրկվի չի մասնակցի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչին, սակայն ՖԻՖԱ-ն այլ որոշում է կայացրել: Այսպիսով, Ռամոսը կկարողանա մասնակցել կիսաեզրափակչին, որտեղ մադրիդցիները մրցելու են «Բավարիայի» հետ:
Սիրարփի Աղաբաբյան