![](/banners/BeFunky-design.jpg)
Եվրամիության դեսպանը վերադարձավ Ռուսաստան
![](https://168.am/wp-content/uploads/2018/04/929813.jpg)
Եվրամիության դեսպան Մարկուս Էդերերը Մոսկվա է վերադարձել Բրյուսելում անցկացված կոնսուլտացիաներից հետո: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ-ում ԵՄ-ի ներկայացուցչության մամուլի քարտուղար Լուցա Կադարը:
«Ռուսաստանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար, դեսպան Մարկուս Էդերերը Բրյուսելում անցկացված կոնսուլտացիաներից հետո վերադարձել է Ռուսաստան»,-գործակալությանն ասել է զրուցակիցը:
Դեսպան Էդերերը մարտի վերջին կոնսուլտացիաների համար հետ էր կանչվել Բրյուսել այն բանից հետո, երբ ԵՄ-ի գագաթնաժողովի մասնակիցները պայմանավորվեցին նման միջոցի դիմել «Սկրիպալի» գործի շուրջն ստեղծված իրադրության կապակցությամբ: