«Այժմ Պուտինն այլընտրանք չունի». Ռամզան Քադիրով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ այժմ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն այլընտրանք չունի, ուստի հարկավոր է պետության ղեկավարի լիազորությունները երկարաձգել երկու ժամկետից ավելի։
«Քանի դեռ ներկայիս նախագահն առողջ է, մենք չպետք է մտածենք պետության այլ ղեկավարի մասին: Ահա սա է իմ անձնական կարծիքը, եւ ես այն չեմ փոխում: Այժմ Պուտինն այլընտրանք չունի»,- ասել է նա «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում: «Ուստի ես կարծում եմ, որ մենք կարող ենք որոշում ընդունել պետության ղեկավարի լիազորությունների ժամկետների երկարաձգման մասին, չսահմանափակվենք երկուսով: Ինչու Չինաստանը կարող է, Գերմանիան կարող է, իսկ մենք՝ ոչ»,- ասել է նա:
«Մենք չպետք է նույնիսկ հարցնենք հենց Պուտինից: Ժողովուրդը, Դաշնության խորհուրդը, Պետդուման, պետական մյուս ինստիտուտները պետք է նախաձեռնեն եւ ընդունեն այդ որոշումը»,- հայտարարել է Չեչնիայի ղեկավարը: