Բաժիններ՝

ՀԴԲ-ի նախկին տնօրենը Թրամփին «մաֆիայի բոս» է անվանել

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նախկին տնօրեն Ջեյմս Քոմին իր նոր գրքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին «մաֆիայի բոս» է անվանել, որն իրեն շրջապատող մարդկանցից բացարձակ լոյալություն է պահանջում, համարում է, որ ամբողջ աշխարհը տրամադրված է իր դեմ, եւ մի մարդ է, որը ստում է ամեն առիթով։

Քոմի հուշերի՝ Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցներում տարածված հատվածներում ասված է, որ Թրամփն «ապրում է այլընտրան իրականության բոժոժում», որում փորձում է ներքաշել շրջապատողներին, գրում է The Washington Post-ը:

«Համաձայնության լուռ շրջան: Բոս, որը վերահսկում է ամեն ինչ: Հավատարմության երդումներ: ԱՄՆ-ի աշխարհայացքը վեր է ամեն ինչից: Սուտ՝ մեծ ու փոքր գործերում հանուն լոյալության, որը բարձր է դրվում բարոյականությունց ու ճշմարտությունից»,- բնութագրում է Քոմին նախագահի պահանջներն ու արժեքները: The New York Times-ը հետեւյալ մեջբերումն է կատարում գրքից. «Նրա (Թրամփի) լիդերությունը հիմնված է գործարքների, էգոիզմի եւ անձնական լոյալության վրա»:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարի պաշտոնից Քոմին Թրամփի կողմից հեռացվել է նախագահական ընտրարշավի ընթացքում Մոսկվայի հետ իր կապերի սկսված հետաքննության ֆոնին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս