Ամերիկյան օդանավակայանն աշխատանքի է ընդունել Հերկուլես շանը
ԱՄՆ-ի Չառլսթոն քաղաքի Erep օդանավակայանը Հերկուլես անունով շանն աշխատանքի է ընդունել թռչուններից թռիչքագոտին պաշտպանելու համար: Այդ մասին հայտնել է Metro News-ը:
Քոլի ցեղատեսակի 18-ամսական շունը, որին հատուկ վարժեցրել են թռչունների եւ այլ կենդանիների քշելու համար, աշխատանքի ձեռնամուխ կլինի մայիսին:
«Բոլոր օդանավակայաններն էլ թռչունների հետ կապված խնդիրների ունեն,-ասում է Նիք Քելլերը՝ օդանավակայանի տնօրենի օգնականը:-Հերկուլեսը կքշի ոչ միայն դրանց, այլեւ եղջերուներին, կոյոտներին ու ճագարներին, որոնք այժմ հայտնվում են օդանավակայանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: