Բաժիններ՝

10 խորամանկություն` առավոտյան կատարյալ սանրվածքով արթնանալու համար

Եթե կարծում եք, որ առավոտյան կատարյալ սանրվածքով արթնանալ հնարավոր է միայն ֆիլմերում, սխալվում եք: Կան խորամանկ քայլեր, որոնք Ձեզ կօգնեն առավոտյան հիանալի սանրվածք ունենալ, սակայն մինչ այդ հիշեք մի քանի պարզ կանոններ`

• Երբեք մի պառկեք քնելու խոնավ մազերով, քանի որ այդպես դրանք ավելի արագ են վնասվում:

• Եթե մազերը չորացնում եք վարսահարդարիչով, միշտ օգտագործեք սառն օդի ռեժիմը: Դա կօգնի խուսափել մազերի խճճվելուց: Երբեք վարսահարդարիչով մազերը մինչև վերջ մի չորացրեք: Պարզապես մի փոքր խոնավ թողեք, որ հենց այդպես չորանան:

• Քնելուց առաջ միշտ սանրեք մազերը:

Կարդացեք նաև

1. Քնելուց առաջ հյուսեք մազերը: Այդպես դրանք չեն խճճվի և ավելի ենթարկվող կլինեն: Շատ կարևոր է մազերը չոր կամ կիսախոնավ հյուսել, սակայն չի կարելի դա շատ ամուր անել:

2. Օգտագործեք կոկոսի յուղ:

Կոկոսի յուղը սովորաբար քսում են մազերի ծայրերին: Այն օգնում է փայլուն մազեր ունենալ և չէլեկտրականանալ: Շատ կարևոր է հիշել, որ կոկոսի յուղը պետք է քսել շատ քիչ քանակությամբ և միայն մազերին, այլ ոչ՝ գլխամաշկին:

3. Մտածեք մետաքսյա անկողնային սպիտակեղեն գնելու մասին:

Մետաքսյա և ատլասե սավանների վրա քունը նվազեցնում է շփումը, ինչից մազերը կոտրատվում են, վնասվում: Ատլասի և մետաքսի կախարդանքին ենթարկվում են անգամ գանգուր մազերը:

4. Մի քանի կաթիլ ալոէի գել քսեք քնելուց առաջ:

Մի քանի կաթիլ ալոէի գել կաթեցրեք հանքային ջրի մեջ և լցրեք սփրեյի տարայի մեջ և ամեն օր` քնելուց առաջ, ցողեք մազերին: Այն թույլ չի մազերին էլեկտրականանալ և հիանալի միջոց է մազերի ծայրերը խոնավեցնելու համար:

5. Օգտագործեք մարմնի համար լոսյոն:

Մարմնի համար նախատեսված լոսյոնի կաթիլն իրականում կարող է սնուցել Ձեր մազերը, քանի դեռ քնած եք: Մի փոքր լոսյոն կաթեցրեք ձեռքի ափերի մեջ և պարզապես քսեք ձեռքերը մազերին: Ապա սանրեք մազերը:

6. Հավաքեք մազերը:

Եթե երկար մազեր ունեք, կարող եք հյուսելու փոխարեն՝ հավաքել դրանք: Նախ՝ բարձր պոչ կապեք, ապա հավաքեք առանցքի շուրջ: Առավոտյան Դուք կարթնանաք փայլուն և ենթարկվող վարսերով:

7. Օգտագործեք մանկական կոսմետիկա:

Երեխայի խնամքի համար նախատեսված միջոցները, այնպիսիք, ինչպիսին են յուղերը, շամպուններն ու սփրեյները, բնական են և այդ պատճառով էլ՝ ավելի անվտանգ ու փափուկ, քան մեծերի համար նախատեսվածները: Փորձեք մազերը լվանալ մանկական շամպունով և մի փոքր մանկական յուղ քսել մազերի ծայրերին քնելուց առաջ:

8. Մանկական մաշկի խնամքի փոշին կօգնի ալիքներ ստանալ:

Եթե առավոտյան ուզում եք արթնանալ ալիքվող մազերով, մի փոքր մանկական մաշկի խնամքի փոշուց կարող եք ցանել մազարմատներին՝ դրանք ճարպազերծելու համար: Ապա սանրեք մազերը և հյուսեք: Առավոտյան կունենաք հոլիվուդյան ալիքներ:

9. Մազերի համար օգտագործեք միայն պլաստիկե աքսեսուարներ:

Եթե մազերը քնելուց առաջ ինչ-որ կերպ պետք է ամրացնել, հավաքել կամ կապել, օգտագործեք միայն պլաստիկե վարսակալներ: Մոռացեք մետաղյա աքսեսուարների մասին, քանի որ քնած ժամանակ դրանք հեշտորեն կարող են վնասել Ձեր վարսերը:

Նյութը հրապարակման պատրաստեց Մ. Ղուկասյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս