«Վագա Ֆարմ»-ը 2 տարով կզրկվի գնումների գործընթացին մասնակցելու իրավունքից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. Հայաստանի դեղերի շուկայում հայտնի «Վագա Ֆարմ» ընկերությունը երկու տարի չի մասնակցելու պետական գնումների գործընթացներին:

Թերթը տեղեկացավ, որ դեղագործական այս ընկերությանը գնումների բողոքարկման խորհուրդը ՊՆ-ի միջնորդությամբ ներառել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում:

ՀՀ պաշտպանության նախարարությունը դեղորայքի ձեռքբերման հարցման ընթացակարգ է կազմակերպել, ինչին հայտ է ներկայացրել «Վագա Ֆարմ» ընկերությունը: Բայց ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը որակվել են հրավերի պահանջներին չհամապատասխանող:

Միաժամանակ անհամապատասխանությունները շտկելու համար «Վագա Ֆարմ»-ին տրամադրվել է ժամկետ: Դրանից հետո «Վագա Ֆարմ»-ը կրկին մերժվել է այն պատճառաբանությամբ, որ կատարված շտկումները ոչ լիարժեք են: Մինչդեռ «Վագա Ֆարմ»-ը պնդում է, որ թույլ չի տվել վերոնշյալ օրենքի խախտում, քանի որ անհամապատասխանություններն ընկերության կողմից շտկվել են»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս