Բաժիններ՝

Դանի Ալվեսը նվաճել է 36 գավաթ. Սա բացարձակ ռեկորդ է

Բրազիլիայի ազգային հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպանը ֆրանսիական թիմի հետ նվաճել է Ֆրանսիայի լիգայի գավաթը:

34-ամյա բրազիլացին հաղթել է արդեն 36 գավաթ: Այս ցուցանիշով Ալվեսը դարձել է աշխարհի՝ ամենաշատ գավաթներ ունեցող ֆուտբոլիստը՝ հաշվի առնելով բոլոր այն մրցաշարերը, որտեղ Ալվեսը մասնակցել է գոնե մեկ հանդիպման:

Այս ցուցանիշով Ալվեսը շրջանցել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ռայան Գիգզին և  «Լիվերպուլի» նախկին հարձակվող Քեննի Դալգլիշին: Վերջիններս նվաճել են 35-ական մրցանակ:

Դանի Ալվեսը 7 անգամ հաղթել է ներքին առաջնությունները.  6 անգամ՝ Իսպանիայում, 1-ը՝ Իտալիայում, 6 անգամ նվաճել է ազգային գավաթները. 5 անգամ՝ Իսպանիայում, 1-ը՝ Իտալիայում: Ալվեսի ակտիվում կա նաև ազգային սուպերգավաթների 6 մրցանակ. 5-ը՝ Իսպանիայում, մեկը՝ Ֆրանսիայում, Նորդեստի գավաթը Բրազիլիայում: Երեք անգամ հաղթել է  Չեմպիոնների լիգան, երկու անգամ՝ ՈՒԵՖԱ-ի գավաթը, և 4 անգամ՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը:  Ալվեսը նաև երեք անգամ հաղթել է Աշխարհի ակումբային առաջնությունում:

Բրազիլիայի հավաքականի կազմում Ալվեսը հաղթել է Ամերիկայի գավաթը և երկու անգամ Կոնֆեդերացիաների գավաթը:

 Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս