Բաժիններ՝

«Դա ավելին չէ, քան հիմար շշուկը». Մբապեն՝ Նեյմարի տեղափոխության մասին

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխության մասին:

«Դա ավելին չէ, քան հիմար շշուկը: Մենք Նեյմարի հետ փոխանակվում ենք հաղորդագրություններով, նա ինձ ամենից տեղյակ է պահում:

Ես նրան մաղթել եմ հաջողություն ԱԱ-18-ում, բայց ոչ հաղթանակ»,- նշել է Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Նեյմարը շարունակում է ապաքինվել վնասվածքից:

Ավելի վաղ, ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին խոսել էր թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարի ապաքինման ժամկետների մասին: Ըստ Էմերիի՝ Նեյմարը շարք կվերադառնա 2-3 շաբաթ առաջ:

Ֆուտբոլիստը շարունակում է վերականգնվել աջ ոտքի վիրահատությունից հետո:
Ըստ ակումբի բժիշկների՝ ֆուտբոլիստը կարող է խաղալ Ֆրանսիայի գավաթի եզրափակչում: Այդ խաղը կայանալու է մայիսի 8-ին:

«Ես խոսել եմ Նեյմարի հետ այս շաբաթ: Նա լավ է, մենք մի փոքր խոսել ենք եզրափակչի մասին: Նա շարունակում է բուժումներ ստանալ և կվերադառնա 2-3 շաբաթից»,- նշել է Էմերին:

Հիմա ֆուտբոլիստը աշխատում է թիմի թերապևտի հետ, սակայն դեռևս չի մարզվում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս