Բաժիններ՝

Թուրքիայի Մարդինի նահանգի Դերիք բնակավայրի միակ հայը Զատիկը նշել է հայկական եկեղեցում

Ստամբուլից հինգ տարի առաջ Մարդինի նահանգի հայրենի Դերիք բնակավայր վերադարձած հայազգի Զեքերիա Սաբունջուն Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը նշել է տեղի Սուրբ Գևորգ եկեղեցում: Այս մասին հայտնում է «Ակօս» պարբերականը:

«Զեքերիա Սաբունջուն միայնակ այցելել է Սուրբ Գևորգ եկեղեցեի, հնչեցրել եկեղեցու զանգերը, մոմ վառել, աղոթել ապա տոնը ընտանիքի հետ ևս նշելու համար մեկնել Ստամբուլ»,- գրում է պարբերականը:

Դերիքի Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է 1650թ.: Բնակավայրը թուրքերի կողմից կողոպտվել է 1895 թվականի համիդյան ջարդերի ժամանակ:

19-րդ դարի 80-ական թվականներին Դերիքում բնակվել է 60 հայ ընտանիք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս