Բաժիններ՝

Չինաստանում մեկ տարում 11 օդանավակայան է շահագործման հանձնվել

2017 թվականին Չինաստանում շահագործման է հանձնվել 11 օդանավակայան: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Սինհուա» գործակալությունը, հայտնել է Չինաստանի Քաղաքացիական ավիացիայի վարչության պետի տեղակալ Դուն Չժիին:

Դրա շնորհիվ երկրում օդանավակայանների ընդհանուր թիվը հասել է 229-ի։ Պետական պաշտոնյայի խոսքով՝ անցյալ տարի ՉԺՀ-ի օդանավակայաններն սպասարկել են 1,148 միլիարդ ուղեւորների, ինչը 12,9 տոկոսով ավելի է 2016 թվականի ցուցանիշից:

Մասնավորապես, 32 օդանավակայաններ սպասարկել են յուրաքանչյուրն ավելի քան 10 միլիոն ուղեւորների, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս