«Կնայենք օր մեկմ քաղաք էշտա, կպնինք, հետը էշտանք». Արփենիի բնակիչ
Արփենիի բնակիչները Գյումրի հասնելու համար ճանապարհի մի մասը ոտքով են անցնում, հետո արդեն՝ առաջին հանդիպած մեքենայով: Բնակավայր տանող շուրջ 3 կիլոմետր երկարությամբ ճանապարհը տարիների ընթացքում քայքայվել է: Անգամ երթուղային տաքսիներն են հրաժարվում երթուղին սպասարկելուց` շահույթ չկա, ճանապարհն էլ անբարեկարգ է: