5 դեպք, երբ հարկավոր է շտապօգնություն հրավիրել
Որոշ դեպքերում իսկապես դժվար է հասկանալ՝ երբ հիվանդը բժշկական օգնության կարիք ունի։ Սակայն չափազանց կարևոր է ժամանակին քայլեր ձեռնարկել, քանի որ դա կարող է փրկել ձեր մտերմի կյանքը։ Fabiosa.com-ը ներկայացրել է 5 իրավիճակ, երբ հարկավոր է շտապօգնություն հրավիրել։
Ցավ եք զգում կրծքավանդակում, առկա են շնչառության հետ կապված խնդիրներ։ Կրծքավանդակում ցավը կարող է վկայել սրտի նոպայի մասին, սակայն կանանց դեպում նշանները կարող են ակնհայտ չլինել, և կրծքավանդակի հատվածում ցավերը կարող են դիտարկվել՝ որպես նյութափոխանակության հետ կապված խնդիրներ։ Սրտի նոպայի դեպքում կարող է նկատվել նաև ճնշում կրծքավանդակում, սրտխառնոց, գլխապտույտ, սառը քրտինք, շնչահեղձություն։
Ուժեղ ցավ որովայնում։ Սա կարող է վկայել ապենդիցիտի, նույնիսկ ձվարանների կիստայի մասին։ Որովայնում ցավը կարող է առաջանալ այլ գործոնների ազդեցությամբ ևս՝ անառողջ սնունդից՝ մինչև քրոնիկ հիվանդություններ։ Զգույշ եղեք, եթե ցավը հանկարծակի է առաջանում, շարունակում է ուժեղանալ, ուղեկցվում է ջերմության բարձրացմամբ, փսխումով, շտապօգնություն հրավիրեք։
Հարվածել եք գլուխը։ Գլխի ծանր վնասվածքները կարող են լուրջ խնդիրների պատճառ դառնալ, այդ պատճառով, եթե ընկնելիս հարվածել եք գլուխը, անհրաժեշտ է շտապօգնություն հրավիրել։ Անհրաժեշտ է վստահ լինել, որ առկա չէ ներքին արյունահոսություն։ Գլխի լուրջ վնասվածքի մասին կարող են վկայել ցավերն իրանի հատվածում, արյունահոսությունը քթից, գլխապտույտը, քնկոտությունը։
Առկա է կտրվածք, և արյունահոսությունը չի դադարում։ Նույնիսկ փոքր քերծվածքը կարող է ուժեղ արյունահոսության պատճառ դառնալ։ Որոշ վնասվածքներ կարող են ուղեկցվել նաև նյարդի բորբոքմամբ։ Եթե չեք կարողանում դադարեցնել այունահոսությունը, շտապօգնություն հրավիրեք։
Ուժեղ գլխացավ ունեք։ Սա կարող է վկայել անևրիզմի կամ կաթվածի մասին։ Այս խնդիրների դեպքում գլխացավը հանկարծակի է առաջանում, կարող են նկատվել տեսողության և խոսքի հետ կապված խնդիրներ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը