«Ես խմբակցության որոշմամբ եմ ստացել այդ մեդալը, երկրորդ կարծիքը չի եղել, որ՝ եկեք չվերցնենք». Անահիտ Բախշյանը պատասխանում է Զարուհի Փոստանջյանին

«Ուզում եմ մեր հանրությանը տեղյակ պահել, որ 2011 թվականին մեր անկախության 20-ամյակի առթիվ «Ժառանգություն» խմբակցությունը նախագահականից ստացավ պատգամավորի թեկնածության առաջարկ, ում պետք է տրվեր այդ մեդալը»,- այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի մեղադրանքներին՝ հայտարարեց Ա. Բախշյանը:

Նա նշեց, որ այդ որոշումն իր անունով չի եկել, այդ որոշումը կայացվել է խմբակցությունում. «Կուսակցության որոշում է եղել՝ Անահիտ Բախշյանին ներկայացնել այդ մեդալին, և ես այն ստացել եմ ոչ արյունոտ ձեռքեր ունեցող Ռոբերտ Քոչարյանից, չնայած ես միշտ ասել եմ, որ Սերժ Սարգսյանը նույնպես չկանխեց այդ ահաբեկչությունը: Ես խմբակցության որոշմամբ եմ ստացել այդ մեդալը, երկրորդ կարծիքը չի եղել, որ՝ եկեք չվերցնենք»:

Հիշեցնենք, որ Զ. Փոստանջյանն իր նախկին թիմակից Անահիտ Բախշյանին մեղադրեց, որ նա «արյունոտ ձեռքեր» ունեցող Սերժ Սարգսյանից մեդալ է վերցրել:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս