Բաժիններ՝

«Ես լավատես եմ և կհավատամ հաջողությանը մինչև վերջ». Զինեդին Զիդան

Ֆրանսիացին անուղղելի է: «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծում է, որ առաջատար «Բարսելոնայից» 15 միավորով հետ մնալն աղետ չէ:

«Այն ամենը, ինչ մենք պետք է անենք, խաղերը հաղթելն է: Հեշտ չէ դուրս գալ և հաղթել անընդհատ, բայց դա այն է, ինչին պետք է ձգտեն խաղացողները: Եթե նրանք մոտիվացված են և մտածում են խաղի մասին, ապա մենք կկարողանանք ինչ-որ բանի հասնել:

Մենք պատրաստվում ենք պայքարել մինչև վերջ: Դա դժվար է, բայց հնարավոր: Տեսեք, թե ինչ է կատարվում առաջին և երկրորդ թիմերի միջև: «Ատլետիկոյի» և «Բարսելոնայի» միջև տարբերությունն ընդամենը 5 միավոր է: Եթե մադրիդցիները հաղթեն, կմնա 2 միավոր: Ինչ-որ մեկը սպասո՞ւմ էր նման բանի: Ես լավատես եմ և կհավատամ հաջողությանը մինչև վերջ»,- հայտարարել է Զիդանը Goal-ին:

Մոտակա 27-րդ տուրում «Ռեալը» տանը կընդունի «Խետաֆեին»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս