Բաժիններ՝

Աֆղանստանի նախագահը պատրաստ է խաղաղ երկխոսություն վարել թալիբների հետ

Աֆղանստանը հանդես է գալիս «Թալիբան» արմատական շարժման հետ խաղաղ երկխոսություն վարելու օգտին, ինչպես նաեւ պատրաստ է այն ճանաչել քաղաքական խումբ: Այս հայտարարությամբ, ինչպես հայտնել է Tolo News հեռուստաալիքը, փետրվարի 28-ին Քաբուլում հանդես է եկել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին, որը ելույթ է ունեցել «Քաբուլի գործընթաց» երկրորդ միջազգային խորհրդաժողովի բացմանը:

«Մենք պետք է խաղաղ գործընթաց սկսենք եւ հասնենք թալիբների հետ կրակի դադարեցման,-ասել է նա:-Մենք խաղաղ բանակցություններ ենք առաջարկում առանց որեւէ նախապայմանի»: Պետության ղեկավարը նաեւ հայտարարել է, որ Աֆղանստանի իշխանությունները պատրաստ են «Թալիբանը» ճանաչել քաղաքական խումբ եւ շարժման պաշտոնական ներկայացուցչություն բացել Քաբուլում:

Բացի այդ, Ղանին նշել է, որ Աֆղանստանի կառավարությունը անձնագրեր ու այցագրեր կտրամադրի շարժման անդամներին ու նրանց ընտանիքներին, ինչպես նաեւ «կսկսի աշխատել բանտարկված թալիբների ազատման ցուցակի վրա», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս