Տավուշում ժամկետային զինծառայող է վիրավորվել. aravot. am
Երեկ`փետրվարի 22-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի զորամասերից մեկում հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող: Բերդ քաղաքում գտնվող զինվորական հոսպիտալում կատարված վիրահատությամբ զինվորի աջ թոքի կեսը հեռացվել է: Զինծառայողը եղել է գիտակցության մեջ: aravot.am-ի փոխանցմամբ՝ նա տեղափոխվել է Երեւան, կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: