Նորածին է մահացել
Բժշակական կենտրոններից մեկում նորածնի մահվան դեպք է գրանցվել:
«Փաստինֆո»-ին հաջողվեց պարզել, որ երեխան ծնվել է Էջմիածնի բժշկական կենտրոնում՝ հունվարի 28-ին, սակայն օրեր անց պարզվել է, որ երեխան սրտի հետ կապված առողջական խնդիրներ ունի:
Նորածնին տեղափոխել են Երևան և Նորք-Մարաշ սրտաբանական հիվանդանոցում սրտի վիրահատություն են կատարել: Դժբախտաբար փոքրիկի կյանքը փրկել չի հաջողվել և երեխան մահացել է:
Նորածնի ծնողները գտնում են, որ երեխային կորցրել են Էջմիածնի ծննդատան բժիշկների պատճառով:
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: