Արթրիտ. 6 յուղ, որոնք կհանգստացնեն ցավերը

Արթրիտը սուր ցավերի պատճառ է դառնում՝ նկատելիորեն բարդացնելով կյանքը: Սա բորբոքային հիվանդություն է, որը պետք է հսկվի համապատասխան մասնագետի կողմից: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ այս յուղերը կարող են օգնել հանգստացնել հիվանդության հետևանքով առաջացող ցավերը:

Երիցուկի յուղ: Երիցուկի յուղը մի խումբ օգտակար հատկություններ ունի, այդ թվում՝ ալերգիա չի առաջացնում, նպաստում է վերքերի ապաքինմանը, արդյունավետորեն խոնավեցնում է մաշկը, հակաբորբոքային հատկություն ունի: Որպեսզի յուղն առավելագույնս արդյունավետ լինի, խորհուրդ է տրվում մերսող շարժումներով քսել ցավող հատվածներին:

Ռոզմարինի յուղ: Ռոզմարինի յուղն օգտագործվում է մտավոր կարողությունների, ուշադրության, հիշողության լավացման, իմունային համակարգի ամրապնդման, մկանների և գլխացավի, ինչպես նաև արթրիտի հետևանքով առաջացող ցավերի դեպքում: Դրա համար հարկավոր է ցավող հատվածին ռոզմարինի յուղ քսել՝ մերսելով մաշկը:

Իմբիրի յուղ: Իմբիրի օգտագործումը կարող է հանգստացնել բորբոքային պրոցեսները: Այդ պատճառով խորհուրդ է տրվում ամենօրյա սննդակարգում իմբիր ներառել: Եթե իմբիրի համը ձեզ դուր չի գալիս, կարող եք դրա յուղն օգտագործել՝ քսելով մաշկին:

Կարդացեք նաև

Սուսամբարի յուղ: Այս յուղը կարող է հանգստացնել բորբոքման հետևանքով առաջացող ցավերը, ատամի ու ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ պայմանավորված ցավը: Այն օգտագործվում է նաև մկանային սպազմի և ջղաձգումների դեպքում: Սուսամբարի յուղը նաև հականեխիչ միջոց է: Մի փոքր տաքացրեք յուղն ու քսեք ցավող հատվածին:

Անանուխի յուղ: Անանուխի յուղն օգտագործվում է որովայնի հետ կապված խնդիրների, գլխացավի և մկանային ցավերի դեպքում: Այն ցավազրկող հատկություն ունի, կարող է հանգստացնել սպազմն ու բորբոքային պրոցեսները: Հարկավոր է հաշվի առնել նաև, որ անանուխի յուղը մեծ քանակով հանքանյութեր է պարունակում՝ երկաթ, մագնիում, կալցիում, մանգան: Այս եթերային յուղը նաև օմեգա-3 ճարպաթթուներ և վիտամիններ է պարունակում:

Քրքումի յուղ: Լավագույն արդյունքի հասնելու համար քրքումի յուղը խառնեք մեկ այլ եթերային յուղի հետ, քսեք ցավող հատվածներին:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս